Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք ունենք հարցեր, որ պետք է տանք Սեյրան Օհանյանին». Անդրանիկ Քոչարյան

15:00, երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.
«Մենք ունենք հարցեր, որ պետք է տանք Սեյրան Օհանյանին». Անդրանիկ Քոչարյան

Այսօր Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Արցախից կան փաստաթղթեր, որոնք արդեն ուսումնասիրել են և մեկ ամսվա իրենց աշխատանքների արդյունքում արդեն կան որոշակի արդյունքներ. «Կգա այն փուլը, որ ձեզ շատ-շատ է հետաքրքրում՝ ովքեր են գալու հանձնաժողով, կարող եմ նշել, որ նրանց ցանկը բավականին մեծ է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:

Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վերաբերող նյութերի ուսումնասիրմանը՝ Քոչարյանը նշեց. «Սեյրան Օհանյանին վերաբերող նյութերն ուսումնասիրվելիք փաստաթղթերի մեջ կարող է լինել 40-րդը, որովհետև մինչև այդ փաստաթուղթը, ուսումնասիրելու այնքան բաներ կան»:

Հարցին, թե եթե պարզվի, որ ՌԴ-ն ինչ-որ տեղեկացվածություն կամ ներգրավվածություն է ունեցել ապրիլյան պատերազմում, ի՞նչ են անելու, նա պատասխանեց. «Նման հանձնաժողովի նախագահն իրավունք չունի «եթե»-ներով խոսել: Խոսելու ենք միայն փաստերով: Հենա՝ Սեյրան Օհանյանն էլ ինչ-որ վերլուծություն է արել ու չգիտես ինչու՝ պահել է ՊՆ-ի սեյֆերում: Ես կարծում եմ՝ վերլուծությունները պետք է խնդիր լուծեին մեր բանակի վիճակը բարելավելու, ուժեղացնելու»:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այժմ Սեյրան Օհանյանին լսելու անհրաժեշտություն չի տեսնում. «Բայց մենք ունենք հարցեր, որ պետք է տանք Սեյրան Օհանյանին, որովհետև պատասխանատուները, որոնք իր ղեկավարման տակ կայացրել են որոշակի որոշումներ, այստեղ միայն Սեյրան Օհանյանի խնդիրը չէ: Այնպես որ, կենտրոնանալ միայն Սեյրան Օհանյանի կամ Սեյրան Օհանյանի նկարահանած կլիպներին... իմաստը ես տեսնում եմ, որ պետք է լինի պարզապես ապրիլյան դեպքերին»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

| | |
3230 | 0
Facebook
COMMENT.am