Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի ԱԳՆ-ն անտեսեց ԵՄ պատժամիջոցները

14:20, երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.
Թուրքիայի ԱԳՆ-ն անտեսեց ԵՄ պատժամիջոցները

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը կշարունակի ածխաջրածինների արդյունահանումը Միջերկրական ծովում, չնայած ԵՄ սահմանած սահմանափակումներին։

Նախօրեին Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանմանը՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանք կատարելու պատճառով. այդ մասին հայտնել է ԵՄ խորհրդի կայքը։

Որոշվել է կասեցնել Թուրքիայի հետ օդային տրանսպորտի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները և չեղյալ հայտարարել բարձր մակարդակի որոշ խորհրդակցություններ ԵՄ-ի և Թուրքիայի միջև երկխոսության շրջանակներում: Խորհուրդը նաև հավանություն է տվել երկրին հատկացվող օգնության ծավալների՝ մինչև 2020 թ. կրճատմանը և Եվրոպական ներդրումային բանկին առաջարկել է վերանայել իր գործունեությունը Թուրքիայում:

ՌԴ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեի անդամ Օլեգ Մորոզովն էլ հայտարարել է, որ պատժամիջոցները խորհրդանշական բնույթ են կրում և նպատակ ունեն Թուրքիային ցույց տալ, որ ԵՄ-ն համաձայնություն չի տալիս միակողմանի գործողություններին: Օ. Մորոզովը հայտնել է, որ Ռուսաստանը պատժամիջոցների կողմնակից չէ, որովհտև դրանք ոչինչ չեն տալիս:

«Մենք միշտ մեր մտահոգությունն ենք հայտնել Թուրքիայի միակողմանի գործողությունների առիթով և կոչ ենք արել հակամարտությունը լուծել քաղաքական գործիքներով»,-նշել է ՌԴ սենատորը: Նա հիշեցրել է, որ Կիպրոսի ջրային տարածքում Թուրքիայի գործողությունների հետ կապված վիճակը խորն արմատներ ունի։

«Եվրամիությունը միշտ համաձայնել է Կիպրոսի և Հունաստանի դիրքորոշման հետ, որ Թուրքիան իրավունք չունի ջրային տարածքի նկատմամբ, որտեղ մտադիր է գազ արդյունահանել: Այսպիսի դիրքորոշում ունի նաև ԱՄՆ-ն»,-նշել է Օ. Մորոզովը:

4303 | 0
Facebook