Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ հանդիպումները Մ. Գրիգորյանի հետ տեսաձայնագրվում են, դրանում կասկած չունեմ». պաշտպան

14:00, երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.
«Իմ հանդիպումները Մ. Գրիգորյանի հետ տեսաձայնագրվում են, դրանում կասկած չունեմ». պաշտպան

«Էս քրեական գործի մասին խոսելիս՝ կարելի է ասել, որ սա մուրզիլկա մակարդակի վրա գրված մի մեղադրանք է»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:

Պաշտպանն անդրադարձավ Մ. Գրիգորյանի նկատմաբ հասարակության վերաբերմունքին և նրա անձի շուրջ «շահարկումներին»՝ որակելով դրանք «լկտի պատվեր»:

«Դա պայմանավորված է լկտի պատվերով. կա քաղաքական պատվեր, ստեղ պետք չի շատ խելք ունենալ, որ հասկանալ՝ ինչ է կատարվում: Ընդամենը կա պահանջ, և այդ պահանջը հանրային չէ, մարդկային չէ, անգամ փոքրամասնությանն էլ չէ, դա հատուկ ուղղորդված վերաբերմունք է, որը որ պատվիրված է, որ պիտի այսպես կատարվի»,-ասաց նա:

Մկրտչյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ Ադրբեջանում գերության ժամանակ այնքան ճնշում չի գործադրվել, որքան՝ հիմա Հայաստանում:

«Այդ վերաբերմունքը մենք հիմա էլ տեսնում ենք, ընդհուպ մինչև իմ հանդիպումները Մանվել Գրիգորյանի հետ, ես համոզված եմ, որ ոչ միայն ձայնագրվում են այլև՝ տեսաձայանագրվում, ես դրանում որևիցե կասկած չունեմ»,-հայտարարեց պաշտպանը:

Լրագրողների հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն դիմում համապատասխան մարմիններին, Մկրտչյանն ասաց. «Համապատասխան մարմինների հանձնարարությամբ ա դա արվում, ուզում եք, որ ես բողոքեմ գլխին, թե պոչը ի՞նչ ա անում»:

2937 | 0
Facebook