Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեչնիայում օդանավն ընկել է բնակելի տան վրա

11:20, երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.
Չեչնիայում օդանավն ընկել է բնակելի տան վրա

Չեչնիայում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է Նովոշչեդրինսկայա գյուղի բնակելի տներից մեկի վրա: Նախնական տվյալներով՝ օդաչուն կորցրել է կառավարումը։

Պատահարից տուժել է 4 մարդ՝ օդաչուն, երկու կին և մեկ երեխա։ Օդանավի ընկնելուց հրդեհ չի բռնկվել, սակայն բնակելին մասամբ ավերվել է, -գրում է ТАСС գործակալությունը:

Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։

| | |
2975 | 0
Facebook
COMMENT.am