Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ես ամաչում եմ, որ դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի վարչապետը». Գնել Սանոսյան

10:20, երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.
«Ես ամաչում եմ, որ դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի վարչապետը». Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում. «Պարոն Հրանտ Բագրատյան.
     Ես ամաչում եմ, որ դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի ՎԱՐՉԱՊԵՏԸ, բայց այդպես էլ չեք տարբերում, թե ՆԱԽԱՐԱՐՆ ինչ գործառույթներ ունի, իսկ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ինչ։
     Հպարտությամբ նշում եք Որոտան-Արփա ջրատար թունելի կառուցման ու նրանով տարեկան 175մլն մ³ ջուր Սևան տեղափոխման մասին, բայց այդ ամենից ճիշտ է մեկ բան, որ այդ թունելը կառուցվել է։
     Իրականում մինչև այսօր ոչ մի կաթիլ ջուր Որոտանից չի հասել Սևան։
     Կամ, եթե չգիտեք, թե ձկները ինչով են սնվում, ապա պետք չէ դրանից խոսել։

Հ.Գ.-Պետք է խոսել այն ոլորտներից, որին տիրապետում եք, իսկ ես շատ լավ կարծիք ունեմ Ձեր մասին՝ որպես լավ տնտեսագետի։
     Հ.Գ.-Օրինակ ինձ չեք տեսնի ֆիզիկայից խոսելիս, այն ինչ չգիտեմ (Տարրական գիտելիքներից առավելի մասին է խոսքը), չեմ խոսում»։

| | |
8334 | 1
Facebook