Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

7 օր Բադեն-Բադենում մնալուց հետո Սերժ Սարգսյանը մեկնել է Հունաստան. «Ժողովուրդ»

09:25, երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.
7 օր Բադեն-Բադենում մնալուց հետո Սերժ Սարգսյանը մեկնել է Հունաստան. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը յոթ օր Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում հանգստանալուց հետո մեկնել է Հունաստան: Նշենք, որ Բադեն-Բադենում Սերժ Սարգսյանը միայնակ է եղել, իսկ արդեն Հունաստանում Ս. Սարգսյանը հանգստանալու է թոռնիկների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջանորդ Սերժ Սարգսյանը շատ բարձր տրամադրություն է ունեցել: Վերջինս, ըստ ականատեսների, հիմնականում մենակ է շրջել քաղաքում, ընտանիքի անդամներից ոչ ոք չի եղել նրա հետ, ու տպավորություն է ստացվել, որ նա արդեն հարմարվել է այն իրավիճակի հետ, որը կա իր պաշտոնանկությունից հետո, ու արդեն քիչ-քիչ վերադառնում է իր առօրյային:

Հավելենք, որ նա 7 օր Հունաստանում մնալուց հետո կվերադառնա Հայաստան, այնուհետև մի որոշ ժամանակով կմեկնի Արցախ»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

| | |
2679 | 0
Facebook