Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ ազատման դիմում չի գրում Դավիթ Սանասարյանը. «Ժողովուրդ»

09:10, երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.
Ինչո՞ւ ազատման դիմում չի գրում Դավիթ Սանասարյանը. «Ժողովուրդ»

«Դեռևս 2019 թվականի ապրիլի 18-ից շարունակվում են կասեցված մնալ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները։ Ինքը` Սանասարյանը ևս աշխատանքից ազատման դիմում չի գրում, ու հարցը առկախված է մնացել:

Արդյոք պատճառն այն է, որ իր այդ քայլով Սանասարյանը հնարավորություն չի տալիս որևէ մեկին նշանակվելու ՊՎԾ պետի պաշտոնում:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Դավիթ Սանասարյանը նշեց. «Հրաժարական չեմ տալիս, քանի որ կիսատ թողած գործեր ունեմ. կոռուպցիան արմատախիլ անելու խոստումս ուժի մեջ է, որը կարող եմ անել այլ կարգավիճակներով ևս, բայց լինելով ՊՎԾ ղեկավար` այն ավելի արագ կստացվի, քանի որ օրենսդիրը լայն լիազորություններ է սահմանել ինչպես կոռուպցիայի դեմ պայքարելու, այնպես էլ պետական մարմինների գործունեության օրինականության և արդյունվետության բարձրացման գործում»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

| | |
2659 | 0
Facebook
COMMENT.am