Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լուսավոր Հայաստանը» նոր նախագիծ է ներկայացրել

17:40, երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ.
«Լուսավոր Հայաստանը» նոր նախագիծ է ներկայացրել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր նախագիծ է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև.

«Համաձայն հարկային օրենսգրքի՝ անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձ է նախատեսվում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար, որոնց շարքում ներառված չեն այն քաղաքացիները, ովքեր աշխատում են ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերի հիման վրա:

Այդ պայմանագրերով, սակայն, չկա որեւէ տարբերակում ինչպես եկամտային հարկի դրույքաչափի, այնպես էլ վճարման կարգի վերաբերյալ:

Հետեւաբար, կարծում ենք, որ նման սահմանափակումը չունի որեւէ հիմնավորում եւ առաջացնում է չհիմնավորված խտրականություն:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխություն, որով նախատեսվում է հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունը կիրառել նաեւ ծառայությունների մատուցման եւ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերով աշխատող քաղաքացիների նկատմամբ:

Կից ներկայացնում ենք նախագծի հղումը»:

| | |
1375 | 0
Facebook
COMMENT.am