Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանը՝ «ամենաաղբաշատ» երկրների տասնյակում

16:25, երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ.
Հայաստանը՝ «ամենաաղբաշատ» երկրների տասնյակում

Համաշխարհային բանկը վիճակագրական տվյալներով փաստում է, որ աշխարհը խորտակվում է աղբի մեջ. թափոնների առաջացման տեմպերը միայն արագանում են:

USA Today-ը ներկայացրել է աշխարհում բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների վարկանիշային ցանկը, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկված է առաջին տասնյակում:

Ըստ այդմ՝ ամերիկյան Tempo գործակալության իրականացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանն «ամենաաղբաշատ» երկրների ցանկում զբաղեցնում է 6-րդ տեղը:

Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 16,3 տոննա թափոն (2017-ին Հայաստանում ընդհանուր առմամբ հաշվվել է ավելի քան 47 մլն տոննա թափոն):

Ցուցակը գլխավորում է Կանադան, որին հաջորդում է Բուլղարիան, եռայակը եզրափակում է ԱՄՆ-ն: Տասնյակում են հայտնվել ըստ հերթականության՝ Էստոնիան, Ֆինլանդիան, Հայաստանը, Շվեդիան, Լյուքսնբուրգը, Ուկրաինան և Սերբիան:

9651 | 1
Facebook