Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե Մանվել Գրիգորյանը շարունակեր մնալ ՔԿՀ-ում, խոշտանգում, անմարդկային վերաբերմունք կլիներ». Արման Թաթոյան

15:20, երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ.
«Եթե Մանվել Գրիգորյանը շարունակեր մնալ ՔԿՀ-ում, խոշտանգում, անմարդկային վերաբերմունք կլիներ». Արման Թաթոյան

Այսօր մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ ուսումնասիրվել են Մանվել Գրիգորյանի փաստաթղթերը, որից ստացվել է այն եզրահանգումը, որ ՔԿՀ-ն չունի այն պայմանները, որ կարող է երաշխավորել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը:

«Եթե Մանվել Գրիգորյանը շարունակեր մնալ ՔԿՀ-ում, խոշտանգում, անմարդկային վերաբերմունք կլիներ. դա միջազգային կանոն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը:

Նշենք, որ հունիսի 3-ին գեներալ Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից անվասայլակով տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ։ Ինչին էլ հետևել էին ՄԻՊ-ի և ՄԻԵԴ-ի արձագանքները:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, որով առաջարկվում էր տասը միլիոն դրամ գրավի դիմաց Գրիգորյանին ազատ արձակել:

4720 | 0
Facebook