Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կխնդրեի, որ մեր կլասիկ պագամավորը, մինչև լայվ մտնելը, մի հատ զանգեր մեզ». Տաթևիկ Ռևազյան

11:45, երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ.
«Կխնդրեի, որ մեր կլասիկ պագամավորը, մինչև լայվ մտնելը, մի հատ զանգեր մեզ». Տաթևիկ Ռևազյան

Այսօր քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ավիաընկերությունները շատացրել են Հայաստանում չվերթները, նաև նոր ուղղություններ են բացել. «Շատ հաճախ խոսում են մեր հայկական ավիաընկերությունների մասին, շատ ուրախացանք, որ «Armenia Air» ընկերությունը բացեց Մոսկվայի ուղղությունով չվերթներ՝ 14 անգամ շաբաթական. դա շատ մեծ հաճախականություն ա: Միաժամանակ ռուսական ավիաընկերություններն են շատացրել ոչ միայն Մոսկվա, նաև՝ Եկատերինբուրգ, Սանկտ-Պետերբուրգ»,-նշեց Տաթևիկ Ռևազյանը:

Նա, ներկայացնելով տվյալները, անդրադարձավ նաև վերջերս ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որտեղ վերջինը Ռևազյանին անվանել էր «սիրուն աղջիկ»՝ խոսելով Գյումրիի օդանավակայանի և օդային ուղևորափոխադրումների մասին. «Դրա համար ես կխնդրեի, որ մեր կլասիկ պագամավորը, մինչև լայվ մտնելը, մի հատ զանգեր մեզ, որովհետև երբ ինքը լայվ մտավ, այդ նույն վայրկյանին մենք հարց էինք լուծում ու կարող էինք իրեն տեղեկացնել՝ ինչ քայլեր ենք անելու ու ինչ արդյունքի դա կբերեր»,-ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:

18074 | 1
Facebook