Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոնկոնգում ցուցարարների և ոստիկանության բախման արդյունքում 28 մարդ է վիրավորվել

11:30, երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ.
Հոնկոնգում ցուցարարների և ոստիկանության բախման արդյունքում 28 մարդ է վիրավորվել

28 մարդ վիրավորվել է Հոնկոնգում՝ ցուցարարների և ոստիկանության բախման արդյունքում: Եվս 6 հոգու վիճակն էլ գնահատվում է ծանր, կրիտիկական: Այդ մասին հաղորդել է South China Morning Post պարբերականը: 11 ոստիկան վիրավորվել ու վնասվածնքեր է ստացել:

Հոնկոնգի ոստիկանության կոմիսարը քննադատել է ցուցարարների ագրեսիվ գործողությունները և հայտարարել, որ նրանք «խելքները թռցրել են»: Նրանցից մեկն օրինակ՝ հարվածել է գետնին ընկած ոստիկանին:

Իրավապահները 37 ցուցարարի են ձերբակալել:

Սկզբում Շատին շրջանում հակակառավարական գործողությունները խաղաղ բնույթ էին կրում: Դրանց մասնակցության ծավալների մասին տարբեր թվային տվյալներ էին ներկայացվում: Ոստիկանությունը նշում էր 28 հազար, իսկ կազմակերպիչները՝ 115 հազար:

Ցույցի վերջում հազարավոր մասնակիցներ փորձել են փողոցներ փակել: Այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրանց հետ է քաշել, նրանք նահանջել են New Town Plaza առեւտրի համալիր, որը ելք է ունեցել դեպի մետրոյի կայարան: Այդտեղ էլ առաջացել են քաոսն և քաշքշուկը։ Ակտիվիստները իրավապահների վրա շշեր, սաղավարտներ և այլ առարկաներ են նետել, նրանք պատասխանել են ռետինե մահակներով եւ պղպեղային գազաբալոններով:

3738 | 0
Facebook