2019 թվականի առաջին կիսամյակում Չինաստանում 7,37 միլիոն նոր աշխատատեղ է բացվել, որը տարեկան պլանի 67 տոկոսն է կազմում: Այս մասին հայտարարել է Չինաստանի պետական վիճակագրական բյուրոն:
Այս տարվա հունիսի տվյալներով՝ երկրում քաղաքային գործազրկությունը կազմել է 5,1 տոկոս, որը 0,1-ով ավել է եղել մայիսի տվյալներից:
Համաձայն վերջին տվյալների՝ 25-59 տարեկանների շրջանում գործազուրկների գործակիցը 4,6 տոկոս է կազմել:
Հունիսին աշխատողները շաբաթական միջինում աշխատել են 45,7 ժամ:
Նշենք, որ ըստ երկրի տարեկան պլանի, մեկ տարում նախատեսվում է Չինաստանում ստեղծել 11 միլիոն նոր աշխատատեղ: