Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր կոնֆլիկտ՝ «Ինտեր»-ի և Իկարդիի միջև

15:50, կիրակի, 14 հուլիսի, 2019 թ.
Նոր կոնֆլիկտ՝ «Ինտեր»-ի և Իկարդիի միջև

Միլանի «Ինտեր»-ը վաճառքի է հանել թիմի ֆուտբոլիստներ Մաուրո Իկարդիին և Ռաջա Նաինգոլանին՝ արգելելով նրանց մասնակցել թիմի տակտիկական մարզմանը։ Մարտավարական փորձարկումներ կատարելու ժամանակ Կոնտեն հեռացրել է նրանց ընդհանուր խմբից և արգելել ներկա գտնվել: Ակումբը նրանց Շվեյցարիայում ընթացող ուսումնամարզական հավաքից ուղարկել է Միլան՝ անհատական ծրագրով մարզվելու։

Զայրացած Իկարդին հայտարարել է, որ չի լքելու ակումբը․ «Ես կմնամ թիմում երկու տարի, աշխատավարձ կստանամ ու ոչ մի տեղ չեմ գնա»,- նշել է նա։

9173 | 0
Facebook