Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հսկայական կատվաձուկը մոտեցել է սուզորդին ու օգնություն աղերսել

14:35, կիրակի, 14 հուլիսի, 2019 թ.
Հսկայական կատվաձուկը մոտեցել է սուզորդին ու օգնություն աղերսել

Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում 3-մետրանոց կատվաձուկը մոտ է լողացել սուզորդների խմբին և խնդրել դուրս քաշել ձկնորսական կարթը իր աչքից, գրում է The Sun-ը:

Սուզորդներից մեկը լուսանկարիչ Ջեք Ուիլթոնն է եղել, ով հաճախ է լողացել Նինգալու հրվանդանի տարածքում և մշտապես տեսել է այդ կատվաձկանը: Ականատեսները պատմել են՝ ինչպես է կատվաձուկը վնասված աչքը մոտեցրել սուզորդին ու չի շարժվել այնքան ժամանակ, քանի դեռ մարդը երրորդ փորձից չի հանել կարթը: «Ինձ անգամ թվաց, թե նա ինձ ճանաչեց ու միտումնավոր հենց ինձ մոտեցավ»,- ասել է լուսանկարիչ-սուզորդը:

Հսկայական կատվաձուկը մոտեցել է սուզորդին ու օգնություն աղերսել
20600 | 0
Facebook