Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

«Ցանկանում եմ տեսնել՝ ինչպիսին է Մեսսին մարզումներին»․ Գրիզման

13:20, կիրակի, 14 հուլիսի, 2019 թ.
«Ցանկանում եմ տեսնել՝ ինչպիսին է Մեսսին մարզումներին»․ Գրիզման

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող, «Բարսելոնա»-ի նորեկ Անտուան Գրիզմանը խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի հետ խաղալու սպասելիքների մասին:

«Մեսսիի հետ խաղալը մեծ հաճույք է։ Շատ ուրախ եմ և ցանկանում եմ տեսնել, թե ինչպիսին է նա ամենօրյա մարզումների ընթացքում։ Կփորձեմ կարիերայիս այս նոր փուլում անել հնարավոր ամեն ինչ։ Ես ուզում եմ ավելիին հասնել, որովհետև ակումբի տեսլականը նման է իմ տեսլականին։ Հուսամ ես նվաճումներ կունենամ այստեղ։ Ես իրոք սպասում էի այստեղ գալուս, շատ երջանիկ եմ ու իրոք քաղցած։ Ես վայելում եմ խաղն ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդերձարանում։ Հուսամ՝ լավ պահեր կունենանք թիմակիցներիս հետ»։

| | |
5140 | 0
Facebook