Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Վանաձորից վերադառնում եմ Երևան և ճանապարհին հանդիպեցի այս «շարասյանը»». Արսեն Թորոսյան

13:25, կիրակի, 14 հուլիսի, 2019 թ.
«Վանաձորից վերադառնում եմ Երևան և ճանապարհին հանդիպեցի այս «շարասյանը»». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանաձորից վերադառնում եմ Երևան և ճանապարհին հանդիպեցի այս այսպես կոչված «շարասյանը», որն ուղեկցում էր զորակոչի գնացող մեր երիտասարդներին։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, թե ինչքան վտանգավոր է նման երթևեկությունը՝ վթարների և զոհերի առումով։ Դժվարությամբ հասնելով ուղեկցող ճանապարհային ոստիկաններին՝ խնդրեցի նրանց «կարգավորել» շարասյան ընթացքը։ Իհարկե, եղան ոստիկաններին չենթարկվողներ, որոնց մեքենաները տեղափոխվեցին տուգանային հրապարակ։ Եթե ուզում ենք խուսափել ճանապարհներին տեղի ունեցող վթարներից և զոհերից, ապա բոլորս պետք է պահպանենք ճանապարհային երթևեկության կաննոները, իսկ կարգազանցները՝ խիստ պատժվեն։

Հ.Գ.1. Ինքս խախտել եմ ՃԵ կանոնները, որպեսզի հասնեմ շարասյանն ուղեկցող ՃՈ մեքենային, քանի որ իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից և կարիք կար հրատապ միջոցներ ձեռնարկել։

Հ.Գ. 2. Նորակոչիկներին բարի ծառայություն եմ մաղթում, հուսով եմ՝ դժբախտ պատահարներ չեն լինի»։

| | |
30421 | 2
Facebook