Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

ՃՏՊ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

10:20, կիրակի, 14 հուլիսի, 2019 թ.
ՃՏՊ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

Հուլիսի 13-ին, ժամը 20:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մյասնիկյան-Դալարիկ
     ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
     Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ս.Ղ., ծնված 1958 թ.) և «ԳԱԶ-3110» (վարորդ՝ Գ.Մ., ծնված
     1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
     Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս.Ղ.-ն Արմավիր ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ
     «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Վ.Կ.-ն (ծնված 1997 թ.), տեղափոխվել են Արմավիրի
     ԲԿ:
     Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

| | |
2936 | 0
Facebook
COMMENT.am