Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ութ տարի անց Թուրքիայի ՍԴ-ն վճիռ է կայացրել հօգուտ քանդակագործի». Կարեն Հովհաննիսյան

09:50, կիրակի, 14 հուլիսի, 2019 թ.
«Ութ տարի անց Թուրքիայի ՍԴ-ն վճիռ է կայացրել հօգուտ քանդակագործի». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Մարդկության հուշարձան»-ը կրկին հայտնվել է կիզակետում:
     2011թ.-ի հունվարի 8-ին, երբ այն ժամանակ վարչապետ Էրդողանն այցելել էր Կարս, տեսնելով հուշարձանը, որի նախնական անունը եղել է «Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձան»՝ այն անվանել է ucube (անհեթեթություն, հրեշավոր) և առաջարկել է այն ապամոնտաժել:

Ապամոնտաժման աշխատանքները սկսելուց հետո հուշարձանի քանդակագորձ Մեհմեթ Աքսոյի փաստաբանները դատական հայց են ներկայացնում Կարսի քաղաքապետարանին` հուշարձանի ապամոնտաժումը դադարեցնելու համար, սակայն այն շարունակվում է: Փաստաբանները ևս մի քանի հայց են ներկայացնում դատարան, այդ թվում՝ քանդակագործի արվեստի միջոցով ազատության արտահյատմանը խոչընդոտելու, արվեստի գործը պիտակավորելու դեմ: Հայցից ութ տարի անց Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել հօգուտ քանդակագործի, որի արվեստի միջոցով ազատության արտահայտման սահմանափակում է եղել: Դատարանի 14 անդամներից վեցը դեմ են քվեարկել որոշմանը»:

| | |
3470 | 0
Facebook
COMMENT.am