Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.

Համացանց

«Մի՞թե վարչապետի կողքին չկա գոնե մեկը, որ հուշի այս արհեստական տվյալների մեխանիկական բնույթի մասին». Կարպիս Փաշոյան

00:10, կիրակի, 14 հուլիսի, 2019 թ.
«Մի՞թե վարչապետի կողքին չկա գոնե մեկը, որ հուշի այս արհեստական տվյալների մեխանիկական բնույթի մասին». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենայն հավանականությամբ, մյուս եռամսյակին Հայաստանը ՀՆԱ-ի աճով արդեն գալակտիկայի առաջատարն է լինելու։
     Լավ, մի՞թե վարչապետի կողքին չկա գոնե մեկը, որ նրան կհուշի այս արհեստական տվյալների մեխանիկական բնույթի մասին։ Մի՞թե պարզ չէ, որ այս վիճակագրությամբ հպարտանալն ընդամենը անլրջություն է։
     Հնարավոր է, ես էս կյանքում շատ բան չեմ հասկանում, բայց մի բան վստահաբար հասկանում եմ. հասարակագիտությունը ասում է հետևյալը․ եթե դու որոշում ես ժողովրդին կերակրել դատարկ վիճակագրությամբ, ապա ինչ-որ մի օր ժողովուրդըն այդ նույն վիճակագրությունը մտցնում է քո համապատասխան տեղը։ Կրկնում եմ, սա ես չեմ ասում, այլ համաշխարհային պատմության փորձն ու հասարակագիտական պարզ տրամաբանությունը»։

| | |
3275 | 1
Facebook