Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.

Համացանց

ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին կփոխարինի Գայանե Աբրահամյանը

16:55, շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ.
ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին կփոխարինի Գայանե Աբրահամյանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Աժ խորհրդի արտահերթ նիստում որոշվել է «Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնում հաստատել իմ թեկնածությունը, քանի որ ՔՊ կուսակցության վարչության անդամ ընտրվելու և դրանից բխող ծանրաբեռնվածության պատճառով Մխիթար Հայրապետյանը հրաժարվել էր ղեկավարի պարտականություններից:

Սա չափազանց մեծ պատասխանատվություն է, որը ստանձնում եմ այս հարթակի ներքին բարդություններն ու խնդիրները խորությամբ գիտակցելով, և ամեն ինչ անեմ, որպեսզի առաջիկա մեր աշխատանքների ճիշտ կազմակերպման ու համակարգման շնորհիվ այս հարթակում Հայաստանի շահերը պաշտպանելու, ներկայացնելու և նոր ծրագրերում ներգրավելու հնարավորություններ ստեղծվեն:

Շնորհակալ եմ գործընկերներիս մեծ վստահության համար, իսկ բոլոր մտավարժանքներն այն մասին, թե կար դժգոհություն Mkhitar Hayrapetyan աշխատանքից, կամ խորհրդարանական դիվանագիտության կարողություններից, խորհուրդ եմ տալիս անհեթեթություններ և հերթական ստերը տարածելու անհագ մոլուցքից զերծ մնալ»:

| | |
1594 | 0
Facebook