Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում հարցվածների 61.2% -ը գտնում է, որ Հայաստանն իրենից սպառնալիք է ներկայացնում

16:15, շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ.
Թուրքիայում հարցվածների 61.2% -ը գտնում է, որ Հայաստանն իրենից սպառնալիք է ներկայացնում

Թուրքիայի քաղաքացիների ավելի քան 61 տոկոսը կարծում է, որ Հայաստանն իրենից սպառնալիք է ներկայացնում: Սոցիոլոգիական հարցումն անցկացրել է «Քադիր Հաս» համալսարանը: Ըստ այդմ՝ ՀՀ-ն «վտանգավորությամբ» 5-րդ հորիզոնականում է. այդ մասին գրում է «Դե Ֆակտո»-ն:

Իրենից վտանգ ներկայացնող երկրների ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ն: Այս երկրին է առաջնության դափնին տվել հարցվածների 81 տոկոսը: Երկրորդ տեղում Իսրայելն է (70,8%), երրորդում՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան (65 % и 62,8% համապատասխանաբար):

Թուրքերի համար բարեկամ երկրների թվում են Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Ղազախստանը:

6202 | 1
Facebook