Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Արդյո՞ք պետք է օգտվել նախկին իշխանությունների ներկայացուցիչների գիտելիքներից, խորհուրդներից». Բորիս Նավասարդյան

01:15, կիրակի, 14 հուլիսի, 2019 թ.
«Արդյո՞ք պետք է օգտվել նախկին իշխանությունների ներկայացուցիչների գիտելիքներից, խորհուրդներից». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետաքրքիր թեմա է. արդյո՞ք պետք է օգտվել նախկին իշխանությունների ներկայացուցիչների գիտելիքներից, խորհուրդներից: Խոսքը նրանց մասին է, ովքեր շարունակում են քաղաքական գործունեություն ծավալել որպես ընդիմություն (այլ ոչ թե բոլորին, ովքեր նախկինում պաշտոններ են զբաղեցրել, բայց հիմա հանրային քաղաքականությունում չկան): Իրենց (հիմնականում ՀՀԿ-ականների) մեսիջը պարզ է` որքան էլ չենք ընդունում նորերին, պատրաստ ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը և մեր փորձով կիսվել այսօրվա պաշտոնյաների ու պատգամավորների հետ: Իրենց քաղաքական օրակարգի առաճնահերթությունը ակնհայտ դարձավ Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո` դեռ նոր կառավարությունը չձևավորված: Այն է` հիմա զիճում ենք, բայց ամեն ինչ անելու ենք օր առաջ Նիկոլին ու նիկոլականներին աշխարհի և սեփական ժողովրդի առջե վարկաբեկելու համար, որպեսզի նրանք հնարավորինս արագ հեռանան իշխանությունից: Այդպիսի օրակարգ ընդունողը միջոցների մեջ ընտրություն չի կատարելու և, որ դա այդպես է, երևում է անզեն աչքով` իրենց կողմից հնչեցվող հիմնավոր քննադատությունը առանց տարբերակվելու խառնվում է դեմագոգիայի, մանիպուլյացիայի, կեղծիքի հետ: Հիմա փորձենք ուղղակի պարզ տրամաբանական դատողություն անել` արդյո՞ք նշված առաջնահերթություն և մարտավարություն ունեցողը կուզենա օգնել նորերին ավելի արդյունավետ աշխատել հանուն ՀՀ շահերի: Չէ՞ որ այդ օգնությունը դժվարացնելու/հետաձգելու է հիմնական նպատակի իրականացումը: Այսինքն, օգտակար լինելու առաջարկի հետևում, ուզես թե չուզես, պիտի տեսնես ավելի մեծ վնաս հասցնելու ձգտում: Սա անվիճելի է մանավանդ այն իրողության պայմաններում, որ նորերը աշխատանքում բազմաթիվ թերությունները ու բացթողումները միայն ոգևորություն են առաջացնում նախկինների մոտ և հույսեր ներշնչում հեղափոխության մոտալուտն ձախողման վերաբերյալ: Եթե նոր կառավարությունը և խորհդարանը իրականում ավելի արդյունավետ գործեին, հնարավոր կլիներ հավատալ, որ նախկիններից ոմանք չէին ուզենա լիովին անմասն մնալ երկրի հաջողություններին, աստիճանաբար կվերաձևակերպեին իրենց առաջնահերթությունները: Սակայն, ցավոք, այդպիսի ենթադրությունների համար հիմքերը առայժմ շատ քիչ են: Ուրեմն, իչպե՞ս վարվեն նորերը օգնության առաջարկություն ստանալուց: Ոչ, չպիտի մերժեն, բայց ձգտեն այնպես տիրապետել թեմային, որպեսզի կարողանան զատել օգտակարը (իսկ այն, որ նախկինները տրամադրության տակ կան որոշակի արժեքավոր տեղեկություններ, անժխտելի է), ինտրիգներից: Ոչ մի բան չընդունել որպես վերջնական ճշմարտություն ու առաջարկվող տվյալները ստուգել բոլոր հասանելի աղբյուրների միջոցով: Եվ ամեն դեպքում գիտակցել, որ ընդիմության միակ անվիճելի օգտակարությունը` իր կոզմից հնչեցվող քննադատությունն է: Նույնիսկ, երբ դա դեմագոգիա է, մանիպուլյացիա և կեղծիք, ճշկրիտ վերլուծությունը թույլ է տալիս տեսնել առկա և սպասվող ներքին ու արտաքին ռիսկերը: Մի խոսքով կառավարման հմտությունների և պրոֆեսիոնալիզմը անհրաժեշտ են, ինչպես, առաջին հերթին, սեփական ծրագրերի արդյունավետ մշակման և իրականացման համար, այնպես էլ քաղաքական հակարոկորդի հետ հարաբերություններից օգուտ քաղել: Կներեք երկար տեքստի համար` շաբաթ օրով քո և մյուսների ժամանակը սկսում ես չարաշահել...»:

| | |
3043 | 0
Facebook