Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի ամառային ճամբարում 50 երեխա է թունավորվել

11:15, շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ.
Ուկրաինայի ամառային ճամբարում 50 երեխա է թունավորվել

Ուկրաինայի Օդեսայի շրջանի «Պատանի ձկնորս» ամառային առողջարանային ճամբարում 50 երեխա է թունավորվել: Այդ մասին հայտնում է Լenta.ru-ն՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքին: Սննդային թունավորման նշաններ են ունեցել նաև 2 մեծահասակներ:

Ավելի վաղ հաղորդվել էր 67 թունավորված երեխայի մասին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ կյանքի և առողջության պահպանման պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հոդվածով:

4410 | 0
Facebook