Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ճոխ պարգևավճարներ. ավելի քան 66 մլն դրամ՝ մոտ 140.000 դոլար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և թաղապետերին. «168 ժամ»

10:10, շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ.
Ճոխ պարգևավճարներ. ավելի քան 66 մլն դրամ՝ մոտ 140.000 դոլար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և թաղապետերին. «168 ժամ»

«Երևանի քաղաքապետարանը հերթական ճոխ պարգևավճարներն է հատկացրել իր թվով 117 աշխատակիցներին, ընդհանուր՝ 56,319,500 դրամ։ Ընդ որում, նրանք նման պարգևատրումներ են ստանում եռամսյակը մեկ՝ իրենց աշխատավարձերի կրկնակիից ավելի չափով։ Քաղաքապետ Հայկ Մարությանի անունը պարգևատրվածների ցանկում չկա։

Հայկ Մարությանի բոլոր չորս տեղակալները, գլխավոր ճարտարապետն ու աշխատակազմի քարտուղարը ստացել են ամենաբարձր պարգևավճարը՝ յուրաքանչյուրը 965 հազարական դրամ։ Ամենացածր պարգևավճարը ստացել են օգնականներն ու գործավարները՝ 200 հազար դրամից մի քիչ ավելի։ Բոլորի ուշադրությունը գրավեց այն, որ կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որը բառացիորեն ձախողել է Երևանի աղբահանությունը, և քաղաքը ամիսներ շարունակ համատարած աղբի մեջ է, ստացել է 840 հազար դրամ պարգևավճար։ 840 հազարական դրամներով պարգևատրվել են նաև վարչական շրջանների ղեկավարները, ընդհանուր՝ 10,080,000 հազար դրամ։ Փաստացի, 2019 թվականի երկրորդ եռամսյակում պարգևատրման համար ծախսվել է ավելի քան 66 մլն դրամ (66,399,500)։

168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ դեռևս նոր գումարման ավագանու գործունեության մեկնարկին իրենք հայտարարել էին, որ կա աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտություն, և երկար ժամանակ անցավ, մինչև քաղաքապետարանը ներկայացրեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը, որն իրենից ենթադրում էր աշխատավարձերի անհամաչափ բարձրացում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6961 | 0
Facebook