Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոտրել են տերմինալն ու հափշտակել մոտ 900 հազար դրամ

22:40, ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ.
Կոտրել են տերմինալն ու հափշտակել մոտ 900 հազար դրամ

Հուլիսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
     Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 02:50-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Մատենադարանի հարևանությամբ գտնվող Կորյունի փողոցի 16 հասցեում տեղադրված «Իզի- Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարային տերմինալը կոտրել են:

Գողը կամ գողերը կոտրել են տերմինալն ու այնտեղից հափշտակել մոտ 900 հազար դրամ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

4307 | 0
Facebook