Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Աղբով փուչիկներ՝ քաղաքապետի նկարով․ ավագանու նախկին անդամին բերման ենթարկեցին

16:30, ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ.
Աղբով փուչիկներ՝ քաղաքապետի նկարով․ ավագանու նախկին անդամին բերման ենթարկեցին

Մի խումբ քաղաքացիներ այսօր կրկին բողոքի ակցիա արեցին Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ Երևանում իրականացվող աղբահանության, իրենց բնորոշմամբ, վատ աշխատանքների համար: Այս անգամ ակցիայի մասնակիցները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկարով աղբով փուչիկներ էին բերել քաղաքապետարանի դիմաց:

«Ահա աղբով փուչիկները քաղաքապետի նկարով բարձրանում են քաղաքապետի աշխատասենյակի մոտ»,-ակցիայի ժամանակ նշեց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

Ակցիայի ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին կազմակերիպչներից Սոնա Աղեկյանին և

Սամվել Մովսիսյանին՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար, ինչից մեկ ժամ հետո նրանց բաց թողեցին ոստիկանության կենտրոնական բաժնից:

Ավագանու նախկին անդամը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հիշել է 2018-ի փետրվարի իրենց ակցիան՝ կոյուղաջրերի վերաբերյալ:

«Անգամ հանրապետականների ոհմակն այն ժամանակ չմտածեց, որ կարելի է որևէ մեկին բերման ենթարկել»,-ասել է Սոնա Աղեկյանը:

Հիշեցնենք, որ օրերս նրանք բողոքի ակցիա էին իրականացրել՝ քաղաքապետարանի դիմաց աղբ նետելով, ինչի հետևանքով իրավապահ մարմինները նրանց բերման էին ենթարկել: Նրանք լրագրողների հետ զրույցում նշել էին, որ նմանատիպ ակցիաները լինելու են շարունակական:

| | |
5031 | 0
Facebook