Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Ռ. Քոչարյանի հետ իր հնարավոր կապի մասին

16:10, ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ.
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Ռ. Քոչարյանի հետ իր հնարավոր կապի մասին

Վերջերս մամուլում լուրեր էին տարածվել, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մինչև փոխվարչապետ նշանակվելը փաստացի Ռոբերտ Քոչարյանին պատկանող «Արդշինբանկի» կառավարիչն էր, և ըստ այդմ նա բազմաթիվ թելերով կապված է Քոչարյանի հետ։

Այսօր, սակայն, Ազգային ժողովում փոխվարչապետը հերքեց այդ լուրերը: Նրա խոսքով՝ ինքը որևէ մեկի հետ հատուկ թելերով կաված չէ:

«Անլուրջ խոսակցություններ են այդ ամենը։ Ես ոչ մեկի հետ էլ թելերով կապված չեմ»,–լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետը։

Հարցին, թե հիմա շփում կա՞ Քոչարյանի հետ, նա պատասխանեց, որ այժմ Քոչարյանի հետ ֆիզիկապես հնարավոր չէ շփում ունենալ։

| | |
3117 | 0
Facebook
COMMENT.am