Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապրիլյան քննիչ հանձնաժողովի համար ամառն ու աշունը կլինեն գերհագեցած». Ա. Քոչարյան

15:05, ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ.
«Ապրիլյան քննիչ հանձնաժողովի համար ամառն ու աշունը կլինեն գերհագեցած». Ա. Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարեց, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախապատրաստական փուլն ավարտվել է:

«Ապրիլյան քննիչ հանձնաժողովի համար ամառն ու աշունը կլինեն գերհագեցած: Պետք է չնեղանաք, որ հանձնաժողովը ձեզ համար չի լինի շատ հասանելի, բայց հնարավորության դեպքում պարբերաբար ձեզ տեղյակ կպահենք՝ ինչպիսի քայլեր ենք ձեռնարկում: Սա մեզանից շատ մեծ ջանքեր է պահանջում, քանի որ այս հանձնաժողովի աշխատանքների արդյունքները պետք է լինեն անհերքելի, պետք է հիմնված լինեն միայն փաստերի վրա»,- ասաց Ա. Քոչարյանը:

5299 | 0
Facebook