Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սա Եվրոպայի ապագա աստղերին հետևելու հիանալի հնարավորություն է»․ Մխիթարյան

13:45, ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ.
«Սա Եվրոպայի ապագա աստղերին հետևելու հիանալի հնարավորություն է»․ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նաև Երևանում կայանալիք մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության դեսպանն է, խոսել է Հայաստանի երիտասարդական հավաքականում խաղալու ժամանակների մասին:
     «Շատ հպարտ էի: Մեծ հաճույքով եմ հանդես եկել ազգային թիմերում, քանի որ մրցում էինք տարբեր հավաքականների ու ֆուտբոլիստների դեմ: Այդ տարիքում դա մեզ համար լավ փորձ էր, որովհետև առաջնությունում ամեն շաբաթ չէ, որ նման խաղեր էինք ունենում: Այդ ժամանակ ես հասկացա, որ ֆուտբոլն ավելի արագ է, և դու պետք է ավելի արագ որոշումներ կայացնես, որովհետև ավելի քիչ ժամանակ ունես՝ մտածելու համար։ Դա թույլ է տալիս քեզ հասկանալ, թե ինչ մակարդակում ես դու գտնվում և ինչ ունես բարելավելու։ Այդ ժամանակ իմ սիրելի ֆուտբոլիստը Զինեդին Զիդանն էր։ Նա խաղադաշտի Պիկասոն էր. հրաշքներ էր գործում գնդակով: Ինչ-որ պահ, որով յուրահատուկ կերպով հպարտանո՞ւմ եմ: Չեմ սիրում ինձ գովել: Ինչ էլ որ անեմ, հաճույքով եմ անում: Ինչով հպարտանալ, կմտածեմ կարիերաս ավարտելուց հետո: Ինձ կերտելու ուղին, ինչի եմ հասել և որտեղ եմ գտնվում հիմա, ահա, թե ինչով եմ հպարտանում»։

Անդրադառնալով Երևանում կայանալիք մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը՝ Մխիթարյանը նշել է․ «Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ, և, կարծում եմ, մարդիկ ուրախ են ընդունել մրցաշարը, քանի որ սա հիանալի հնարավորություն է հետևելու Եվրոպայի ապագա աստղերին։ Իմ խորհուրդը երիտասարդ խաղացողներին․ զվարճանալ ու վայելել յուրաքանչյուր պահը, որովհետև նման խաղերն ու մրցաշարերը կյանքում կարող են մեկ անգամ լինեն: Բոլորին հաջողություն եմ մաղթում»։

7439 | 0
Facebook