Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ես պատասխանատու եմ գրածս և արտաբերածս ամեն բառի և մեղադրանքի համար». Մանուկ Նիգոյան

13:15, ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ.
«Ես պատասխանատու եմ գրածս և արտաբերածս ամեն բառի և մեղադրանքի համար». Մանուկ Նիգոյան

Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի համաքաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը գրառմանս հիման վրա քննություն է սկսել, պարզելու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքս: Նախ վերահաստատում եմ հետևյալը` ես պատասխանատու եմ գրածս և արտաբերածս ամեն բառի և մեղադրանքի համար: ԱԱԾ աշխատակիցն ասում է. «Պարոն Նիգոյան, Կենդանաբանական այգու հետ կապված Ձեր խնդրով վարույթ ենք սկսել»: Ես ուղղում եմ ու խնդրում` մեկընդմիշտ ֆիքսել` դա իմ խնդիրը չէ, դա բոլորիս խնդիրն է, որովհետև քաղաքային բյուջեն չի ծառայում ինձ կամ իմ ընտանիքին, այն ծառայում է բոլորիս, և դրան հասցված յուրաքանչյուր վնաս բոլորիս խնդիրն է»:

| | |
1940 | 0
Facebook