Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.

Համացանց

«Շրջակա միջավայրի նախարարությունում անհրաժեշտ է լուրջ հեղափոխություն». Այսեր Ղազարյան

10:15, ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ.
«Շրջակա միջավայրի նախարարությունում անհրաժեշտ է լուրջ հեղափոխություն». Այսեր Ղազարյան

Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սևանա լճի մասով գործադիր մարմնի կառավարման գործընթացները և գործառույթները հեռու են բովանդակային լինելուց ու իմիտացիոն բնույթ են կրում: Նախկինների մասով ամեն ինչ պարզ է, բայց դուք «զլացաք» իրավական գնահատական տալ նրանց «արած» ու «չարած»-ներին, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում «մեծ ոգևորությամբ» չասեմ գիտակցաբար, շարունակեցիք նախկին կառավարման համակարգի իներցիաները:

Կրկնվեմ, անցած տարվա ամռանը Սևանի վիճակից ելնելով՝ պետական լիազորված մարմինը պետք է ահազանգեր և մեր կողմից բարձրացված խնդիրները ներկայացներ կառավարությունում: Խնդիրները պետք է քննարկվեին անվտանգության խորհուրդում, բայց, ցավոք սրտի, ավելի շատ զբաղված էին 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի ընդունելով, նախարարության անվանափոխման, նախարարության «լոգոյի», էլեկտրամոբիլների և այլ «հետաքրքիր» հարցերով...

Բացասական եմ գնահատում «թարմացված» պետական կառավարման համակարգի վերջին մեկ տարվա «վերաբերմունքը» Սևանի հանդեպ: Չնայած մեր գնահատականը ի՞նչ, Սևանը ինքը տվեց ձեր գնահատականը:

Հ.Գ. ուշադրություն, կոպիտ սխալների շարքը շարունակում եք...

Հա, սկզբի համար մի փոքր հուշում. շրջակա միջավայրի նախարարությունը կառավարություն է ներկայացրել Սևանի ափամերձ տարածքներ մաքրման նոր «առաջարկներ»:

2017 թվականին ընթացքում ծովի մակերևույթից բարձրության նիշերի հաստատված «քարտեզները» համադրվեցին օրթոֆոտոների (2014թ.) հետ, արդյունքում պարզվեց, որ նիշերը սխալ են «գծվել»:

Իսկ դա նշանակում է, որ ջրի տակ մնացող բոլոր օբյեկտների, ենթակառուցվածքի մասով իրական պատկեր հնարավոր չի լինի ունենալ...
     (տես նկար - 1900 մետր նիշի /կարմիր գիծ/ համադրությունը օրթոֆոտոյի հետ ցույց է տալիս, որ նիշը տեղ-տեղ անցնում է լճի մեջ և այլն....)

Առաջարկ շրջակա միջավայրի նախարարությանը. մինչև տեղեկատվության օգտագործելը այն ենթակա է ստուգման, դե նախկին իշխանությունների ժամանակ էր մշակվել,
     թե՞ վստահում եք...
     Մի խոսքով, համագործակցեք մյուս գերատեսչությունների հետ, այդ թվում՝ կադաստրի հարցերով պետական լիազորված մարմնի...
     Ե՛վ ոլորտային քաղաքականության, և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ, և՛ տեխնիկական հարթություններում, մեղմ ասած, ուղղակի կաղում եք, նախկին բնապահպանության (երևի շրջակա միջավայրի) նախարարությունում անհրաժեշտ է լուրջ հեղափոխություն, եթե իհարկե...

Շարունակելի...»:

| | |
1047 | 0
Facebook
COMMENT.am