Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Սուրմալու» տոնավաճառի փայատերը փորձել է ինքնասպան լինել

23:05, հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ.
«Սուրմալու» տոնավաճառի փայատերը փորձել է ինքնասպան լինել

ՀՀ ոստիկանության ծառայողները և քննիչները պարզել են, թե որտեղ է հրազենային վնասվածքներ ստացել Երևան քաղաքի բնակիչ 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը, հայտնում է Shamshyan.com-ը։

Հրազենային վնասվածքները նա ստացել է Կենտրոն վարչական շրջանի Բրյուսովի 72/2 հասցեի հյուրասենյակում:

Ըստ աղբյուրի՝ այսօր Ֆ. Հովհաննիսյանը այցելել է նշված հասցե և այդտեղ հյուրասենյակում մի քանի ականատեսների ներկայությամբ ատրճանակով կրակել է իր վրա, որից նրան տեղափոխել են Սուրբ Աստավածամայր բժշկական կենտրոն, որտեղ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը, այնտեղից էլ նրան տեղափոխել են Աստղիկ բժշկական կենտրոն:

Ոստիկանության և քննչական բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակը և 2 կրակված պարկուճ:

Փաստի առթիվ Հայաստանի հարուցվել է քրեական գործ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 11-ին, «Սուրմալու» առեւտրի կենտրոնի մոտակայքում կրակոցներ են հնչել։ «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է։

| | |
6327 | 0
Facebook
COMMENT.am