Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ահաբեկչական պայթյուն սիրական հայաշատ Ղամիշլիում

22:45, հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ.
Ահաբեկչական պայթյուն սիրական հայաշատ Ղամիշլիում

Այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 18.00–ին ականապատված մեքենա է պայթել սիրիական Ղամիշլի հայաշատ քաղաքում։ Այս մասին հայտնում է Սիրիայում հրատարակվող հայկական «Գանձասար» թերթը։

Ականապատված մեքենա է կանգնել Սիրիայի օրթոդոքս համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու դիմաց եւ վայրկյաններ անց մեքենան պայթել է։ Կա 11 վիրավոր, ինչպես նաեւ առկա են նյութական վնասներ։

Հիշեցնենք, որ նույն թաղամասում են գտնվում հայկական Ս. Հակոբ եկեղեցին, Ազգային առաջնորդարանը, Ազգ. Միացյալ միջնակարգ վարժարանը եւ Գարակյոզյան հաստատությունը, որոնք թեթեւ վնասներ են կրել։

Քրդագետ, ռազմագետ արեն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրիայի Ղամիշլո քաղաքի հայաբնակ Վիսթա թաղամասի եկեղեցու մոտակայքում պայթուն է որոտացել, որի հետևանքով կա 12 վիրավոր: Պայթուցիկը տեղադրված է եղել ավտոմեքենայի վրա:
     Վիրավորներից 7-ը՝ Յաշին Լոքա, Բերսում Հեշին, Շեմիր Սիլեյման, Սամի Իդո, Ֆեհիմա Շեյմուն, Էլիզա Իսա, տեղափոխվել էն Էլ-Ռեհմայի հիվանդանոց, երեքը՝ Քուրդի Իսա, Դավիթ Դանիել, Ժոզեֆ Հակոբ (Յակուբ) , Յասմին Լոքա և Գորյա Հենա, տեղափոխվել են Էլ-Սելամի հիվանդանոց»:

4009 | 0
Facebook