Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

16-ամյա պատանուն դանակահարողը տվել է խոստովանական բացատրություն

19:35, հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ.
16-ամյա պատանուն դանակահարողը տվել է խոստովանական բացատրություն

Հուլիսի 9-ին «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 16-ամյա մի պատանու էին տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության տեղեկացմամբ՝ մալաթիայի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների և քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 9-ին, ժամը 18.50-ին, Սվաճյան փողոցում, վիճաբանության ժամանակ, պատանուն դանակով հարվածներ է հասցրել Շերամի փողոցում բնակվող 17-ամյա մեկ այլ պատանի:

Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 10-ին նա ներկայացել է Մալաթիայի բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

3581 | 0
Facebook