Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.

Համացանց

«Ասեմ, որ ես կրակում էլ չեմ այրվում». Նաիրա Զոհրաբյան

16:05, հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ.
«Ասեմ, որ ես կրակում էլ չեմ այրվում». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասեմ, որ ես կրակում էլ չեմ այրվում. երեկ ֆեյսբուքյան օգտատեր «Աշոտ Գևորգյան»-ն առաջարկել է ինձ «այրել», «մորթել» և «վտարել երկրից»։ Բայց, թե ինչո՞ւ՝ ինձ այրելու իր անսահման մղումը վերջինս չի բացատրել։ Ասեմ, որ այրելու և մորթելու կոչ անող սույն պերսոնաժը առանձնապես օրիգինալ չէ։ Ինձ այրելու և կախելու կոչեր տարբեր ժամանակներում, տարբեր պերսոնաժների կողմից շատ են հնչել։ Ընդամենն ասեմ, որ իզուր ավելորդ էներգիա և էմոցիա մի ծախսեք՝ ես կրակում չեմ այրվում։ Եվ` որպես հետգրություն. կարծում եմ, որ նման հայտարարություններով պիտի զբաղվի մեր ոստիկանությունը, որն այլևս ժողովրդինն է։ Ես մնում եմ իմ վստահ համոզմանը, որ Հայաստանում բոլորի իրավունքները պետք է պաշտպանված լինեն, սակայն չի կարող լինել և չպետք է լինի սոցիալական որևէ խավ, ով իր իրավունքները գերադասի այլոց իրավունքներից։ Որովհետև՝ «Իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը»: Ի դեպ, սույն օգտատիրոջը, ինձ այրելու և մորթելու կոչեր անելուց զատ, չէր խանգարի բարելավել հայերենի իր իմացությունը և տեղյակ լինել, որ «մորթել» բառը չի գրվում «ռ»-ով։ Սա՝ մի թեթև լիկբեզ սույն ազատատենչին»։

| | |
1672 | 0
Facebook