Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պյոտր Պորոշենկոյին կանչել են հարցաքննության

14:05, հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ.
Պյոտր Պորոշենկոյին կանչել են հարցաքննության

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն հարցաքննության է հրավիրել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս-Ուկրաինան: Հարցաքննության օրը հուլիսի 17-ն է:

Իրավապահ մարմինը չի մանրամասնում, թե ի՞նչ քրեական գործի շրջանակում է նախկին նախագահը հրավիրվում հարցաքննության:

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ բյուրոն Պյոտր Պորոշենկոյի հնարավոր հակաիրավական գործողությունների փաստով 8 քրեական վարույթ է հետաքննում:

4184 | 0
Facebook