Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՊՍԺ-ն տուգանել է Նեյմարին

12:45, հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ.
ՊՍԺ-ն տուգանել է Նեյմարին

Ֆրանսիական ՊՍԺ-ն տուգանել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին՝ մարզումային ճամբար չներկայանալու համար։ Ֆուտբոլիստի աշխատավարձից կպահվի 375 հազար եվրո։ ՊՍԺ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել այն մասին, որ բրազիլացին հուլիսի 8-ին պետք է ժամաներ ակումբ, բայց չի արել դա։ Ակումբի հայտարարությունից հետո Նեյմարի հայրը, ով նաև որդու գործակալն է, հայտարարել է, որ ակումբում տեղյակ են եղել, որ Նեյմարն «Instituto Neymar Jr.» բարեգործական հիմնադրամի մջոցառումների հետ կապված պետք է մեկ շաբաթ ուշ միանար թիմին։

7462 | 0
Facebook