Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միակ փրկությունը կլինի շատ արագ բալային համակարգը կյանքի կոչելը». Վալերի Օսիպյան

11:45, հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ.
«Միակ փրկությունը կլինի շատ արագ բալային համակարգը կյանքի կոչելը». Վալերի Օսիպյան

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն, անդրադառանալով ՀՀ վարչապետի կոչին՝ ամեն գնով խուսափել ճանապարհատրանսպորտային պատահարներից, նշեց, որ ոստիկանությունը բոլոր միջոցները ձեռնարկում է նմանատիպ դեպքերից խուսափելու համար, սակայն վերջին տասը տարիներին ՃՏՊ-ները շարունակում են և, կարծես, միտված են աճելու, ինչին զուգահեռ՝ աճում է նաև զոհերի և վիրավորների թիվը:

«2018-ի համամեմատ 2019-ին ՃՏՊ-ներն ավելացել են 342 դեպքով: 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ, այս տարի 54 հազար 216 ավտոմեքենա ավել է ներկրվել: Այս ամենը ոչ միայն ոստիկանության գործառույթներով է սահմանափակվում, նաև՝ ճանապարհների վատ լուսավորության, տրանսպորտային միջոցների տեխզննումների աննկատ համակարգի. սա ձևական բնույթ է կրում, կարելի է ասել՝ ընդհանրապես բնույթ չի կրում»,-ասաց Վ. Օսիպյանը:

Ոստիկանապետը նշեց, որ վարորդներին միայն տուգանելը չի բերում որևէ դրական տեղաշարժի. «Միակ փրկությունը կլինի շատ արագ բալային համակարգը կյանքի կոչելը: Միայն ու միայն բալային համակարգի մեկնարկը կմեկուսացնի պարբերաբար վտանգավոր խախտում կատարողներին»,-հայտարարեց նա:

Վարչապետն էլ իր հերթին նշեց, որ ինքը ևս այն կարծիքին է, որ վարորդներին տուգանելու քաղաքականությունը ոչ մի արդյունքի չի բերում, իսկ եթե բերում է, ապա՝ միայն տեղային ազդեցության:

6243 | 0
Facebook