«Գոնե տուրիստների համար արեք, ամո՛թ է». բաց նամակ՝ Կոտայքի մարզպետին
Ճարտարապետ, պատմաբան Սերգո Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին. էտալոնային մարզի մեծարգո պարոն մարզպետ, մարզկենտրոն Հրազդանում` ձեր աշխատասենյակում նստած, արդյոք տեղյա՞կ եք ոչ միայն ձեր մարզի, այլ ամբողջ հանրապետության ամենաշատ այցելուներ ապահովող Գառնի գյուղի տրանսպորտի խնդրին։ Լուսաբանեմ, որովհետև ծանոթ լինելու պարագայում, հատկապես վերջին ողբերգական իրադարձություններից հետո, արդեն իսկ ձեռնամուխ եղած կլինեիք խնդրի լուծմանը։ Այնինչ. Լուսանկարում Գառնի տուրիստական կենտրոն և գյուղ մեկնող ավտոբուսն է՝ «Պազիկ»։ Երևանից Գառնի առաջին տրանսպորտը շարժվում է 9:30, ավտոպարկը համալրված է «Գազել», «Պազիկ» մակնիշի տրանսպորտային միջոցներով (կարծում եմ՝ ավելորդ է նշել դրանց արտադրման տարեթվերը, կամ նկարագրել տեխնիկական վիճակը)։ Աշխատանքի բերումով ամեն օր ես էլ եմ մեկնում Երևանից Գառնի, և նկատում հետևյալ իրողությունները. Ուստի, օր առաջ լուծե՛ք այս խնդիրը։ Միամիտ է պետք լինել չհասկանալու համար, որ մի օր էլ այս կողմից է լսվելու ողբերգության ձայնը։ Գուցե շատ կոպիտ հնչի ասածս, բայց գիտեմ, որ այսպիսի պահանջը շատ մեծ ճոխություն է ՀՀ հպարտ քաղաքացիների համար, բայց գոնե տուրիստների համար արեք, իսկապես, ամոթ է»։ |