Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

BMW-ն բախվել է լուսավորման սյանը և հայտնվել Նժդեհի հրապարակի կենտրոնում. կան վիրավորներ

10:00, հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ.
BMW-ն բախվել է լուսավորման սյանը և հայտնվել Նժդեհի հրապարակի կենտրոնում. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 03։00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հրապարակի կենտրոնական հատվածում, ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորման սյանը և հայտնվել հրապարակի կենտրոնական մասում։

Փրկարարներն ուղևորին՝ Դ.Ա.-ին, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Դ.Ա.-ն և մյուս ուղևորը՝ Է.Ա.-ն, հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների մոտենալը։

3879 | 1
Facebook