Զոդի կամրջի վրա հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացավ:
Ավելի վաղ նա վիրահատվել էր՝ շնչառական խնդիրների վերացման և վերջույթները փրկելու նպատակով: Թեև վիրահատությունը հաջող էր անցել, բայց, ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց: 4 օր շարունակ նա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:
Այսպիսով, վերոնշյալ վթարի զոհերի թիվը հասավ 7-ի:
Ավտովթարի գործով այսօր կալանավորվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը։