Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երիտասարդ աղջիկն ընկել է բազմահարկից ու մահացել

22:35, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ.
Երիտասարդ աղջիկն ընկել է բազմահարկից ու մահացել

Հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ երեխա է ընկել (մոտ 13 տարեկան). անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ շենքի մոտակայքում հայտնաբերվել է քաղաքացու դի (մոտ 20 տարեկան, իգական սեռի ներկայացուցիչ):

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը դեպքին ականատես քաղաքացու հետ տեղում իրականացրել է հոգեբանական զրույց:

5860 | 0
Facebook