Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ինչու է Պուտինն Իտալիայի փոխվարչապետի կուսակցությանը 65 միլիոն դոլար տվել

21:40, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ.
Ինչու է Պուտինն Իտալիայի փոխվարչապետի կուսակցությանը 65 միլիոն դոլար տվել

Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Buzzfeed-ը բացահայտում է Իտալիայի փոխվարչապետ Սալվինիի աջ պոպուլիստական Լիգա կուսակցությանը 65 միլիոն դոլար Ռոսնևթի միջոցներից տրամադրելու սխեման, ինչի մասին պայմանավորվածությունը կայացվել էր անցյալ տարի հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ (ներկայացվում են 3 ռուս և 3 իտալացի կողմերով (պուտինն ու սալվինին հանդիպմանը չկան, նրանք նախորդ օրն էին հանդիպել), պայմանավորվածությունները դետալացնող ու սխեման հստակեցնող հանդիպման աուդիոձայնագրությունները)։
     Պուտինից ստացած 65 միլիոն դոլարի դիմաց Սալվինին Պուտինին պարտավորվել է հասնել ՌԴ հանդեպ Եվրամիության սանկցիաների հանմանը և «Նոր Եվրոպայի ձևավորմանը՝ Ռուսաստանի շուրջ»։
     Buzzfeed-ը միաժամանակ ներկայացնում է նաև նույնատիպ սխեմաներով Պուտինի կողմից ֆրանսիական, գերմանական և ավստրիական ծայրահեղ աջերի կուսակցությունների ֆինանսավորման փաստերը»:

7904 | 0
Facebook