Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնեց Պորտուգալիա

18:10, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ.
Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնեց Պորտուգալիա

Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն այսօր մեկնեց Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաք, որտեղ հուլիսի 12-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես է գալու C խմբում, որտեղ մեր մրցակիցներն են՝ Շվեդիան, Վրաստանը, Կոսովոն, Էստոնիան և Նիդեռլանդները:
     Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 12-ին` մրցելով Շվեդիայի հավաքականի հետ:

Հավաքականը մրցավայր է մեկնել բազմաթիվ կադրային կորուստներով:

2363 | 0
Facebook