Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Դոնալդ Տուսկը՝ ԼՂՀ հակամարտության և ՀՀ-ին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին

14:25, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ.
Դոնալդ Տուսկը՝ ԼՂՀ հակամարտության և ՀՀ-ին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին

«ԵՄ-ն կշարունակի տեխնիկական ու ֆինանսական օգնություն տրամադրել ՀՀ-ին պայմանագրի իրականացման ուղղությամբ». հուլիսի 10-ին հայտարարել է տարածաշրջանային այցով ՀՀ-ում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Սա նրա առաջին այն է թավշյա հեղափոխությունից հետո:

Անդրադառնալով Լեռանային Ղարաբաղի հակամարտությանը՝ Դ. Տուսկն ասել է, որ ԵՄ-ն քաջալերված է դինամիկայով, ժողովուրդները պատրաստ են խաղաղության: Նա նշել է, որ Մինսկի խմբի համանախագաների հետ կիսում են մտահոգությունը՝ շփման գծի երկայնքով վերջին օրերի զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների առիթով: Ըստ նրա, 2 կողմերն էլ պետք է զսպվածություն հանդես բերեն:

Դ. Տուսկն ընդծել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, այստեղ քաղաքական լուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Դոնալդ Տուսկի հետ ունեցել են արդյունավետ քննարկում, անդրադարձել ՀՀ-ԵՄ համարագործակցության լայն շրջանակի: ՀՀ վարչապետը հաստատել է օրենքի գերկայաության և ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ-ի որդեգրած հանձնառությունը: Կողմերը նշել են ՀՀ-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի մեծ նշանակությունը և այն եվրոպական երկրների կողմից վավերացումը: Ըստ Փաշինյանի՝ տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է ՀՀ-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը, այլև օգնելու է ՀՀ իշխանությունների՝ բարեփոխումների օրակարգի իրականացմանը:

Հիշեցնենք, որ պայմանագրի ճանապարհային քարտեզի վերաբերյալ որոշումը ՀՀ վարչապետը ստորագրել է հունիսի 1-ին:

| | |
1741 | 0
Facebook
COMMENT.am