Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս բացահայտ ճնշումն անցնում է բոլոր սահմանները». Արման Աբովյան

10:35, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ.
«Այս բացահայտ ճնշումն անցնում է բոլոր սահմանները». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջ ժողովուրդ ջան, հասնում ենք կամաց-կամաց աբսուրդի գագաթին... Ճիշտն ասած սպասելի էր, որ տրանսգենդեր անձինք անելու են ամեն ինչ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի ՀՀ կողմից, սակայն այս բացահայտ ճնշումը ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի (Նաիրա Զոհրաբյան) հանդեպ` արդեն անցնում է բոլոր սահմանները։ Բա հիմա ի՞նչ կասեք... Նաև մեծ հաճույքով կլսեմ այն մարդկանց, ովքեր պատռում են իրենց շապիկները՝ պնդելով, որ Ստամբուլյան կոնվենցիան միտված է միայն դեպի կանանց և երեխաների իրավունքները «պաշտպանելուն»։
     Հ․Գ․ Հիշեցնեմ, պարզապես, մի պարզ ճշմարտություն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները պարտավոր են պաշտպանել բոլոր ՀՀ քաղաքացիների շահերը, այլ ոչ թե՝ միայն առանձնահատուկ խմբերի ներկայացուցիչների»։

6506 | 0
Facebook