Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

«Մարտի 1»-ի գործով սպանության մեջ մեղադրվող գնդապետի դեպքով աղմկահարույց հանգամանքներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»

09:50, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ.
«Մարտի 1»-ի գործով սպանության մեջ մեղադրվող գնդապետի դեպքով աղմկահարույց հանգամանքներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»

«ՀՀ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, «Մարտի 1»-ի գործով սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի գործով նոր, կարելի է ասել, աղմկահարույց հանգամանքներ են ի հայտ եկել:

Մասնավորապես, փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ իրենց կողմից «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը և պարկուճը համեմատվել են նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ, որոնք տրվել են 2008 թվականին, և մեկ փորձաքննություն էլ տրվել էր 2018 թվականին:

Այս մասին «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը: «Արդյունքում համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել:

Այսինքն՝ փորձաքննության ներկայացված ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որևէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից»,- նշեց նա: Սա նշանակում է, որ դեռ հստակ չէ, որ գնդապետն է սպանել Հովհաննիսյանին»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

| | |
4935 | 0
Facebook
COMMENT.am