Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում

23:15, երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ.
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ թունելի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 2410 մակնիշի 35 DA 961 համարանիշի և ВАЗ 2101 մակնիշի 35 ԼN 149 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Փրկարարները ВАЗ 2101-ի միջից դուրս են բերել մահացածի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ վարորդը ավտոմեքենան վարելու ժամանակ գիտակցությունը կորցրել է, սրտի կաթված է ունեցել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

| | |
8940 | 0
Facebook
COMMENT.am