Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Հայտնի է Գեղամ Կադիմյանի նոր ակումբը

16:15, երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ.
Հայտնի է Գեղամ Կադիմյանի նոր ակումբը

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Գեղամ Կադիմյանը կարիերան կշարունակի Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբում։ Նշենք, որ «Փյունիկ»-ի սան հանդիսացող Կադիմյանն ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Ուկրաինայում` հանդես գալով Խարկովի «Արսենալ»-ում, «Տիտան»-ում, «Սումի»-ում, «Հովերլա»-ում, Դոնեցկի «Օլիմպիկ»-ում, «Կարպատներ»-ում, «Զարյա»-ում, «Վորսկլա»-ում: 26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիևի «Արսենալ»-ն էր:

Ուկրաինայի Պրեմիեր լիգայում անցկացրած 83 հանդիպումներում Կադիմյանը դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 10 խաղերում Գեղամը 2 գոլ է հեղինակել:

| | |
1573 | 0
Facebook
COMMENT.am